ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՐՈՆ ԲԱՅԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Դեկտեմբերի 18-ին ԵՃՇՊՀ-ի ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան մշակույթի և գիտության պատասխանատու պարոն Բայի հետ, որը ընդառաջելով համալսարանի ոսանողների խնդրանքին, հյուրընկալվեց մեր մոտ:
Ուսանողներն ակնկալում էին պրն. Բայից ստանալ տեղեկություններ Չինաստանի պատմության, մշակույթի և չին ժողովրդի այսօրվա հաջողությունների ու նվաճումների մասին:
Հանդիպումը նշանավորվեց ԵՃՇՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի մասնակցությամբ, որը իր ողջույնի խոսքով, Հայ-Չինական բարեկամական հարաբերությունների գործընթացներին, մշակութային խնդիրներին անդրադառնալով` փաստորեն ձևավորեց հանդիպման` ինչպես ընթացակարգը, այնպես էլ նախանշեց հանդիպման հետաքրքրությունների շրջանակը:
Պրն. Բայը համառոտ, բայց մեծ սիրով ներկայացրեց Չինաստանը` ուսանողների համար դարձնելով հարազատ ու ընկալելի: Պրն. Բայը առանձնահատուկ ջերմությամբ և հպարտությամբ ներկայացրեց Չինաստանի նորագույն պատմությունը և չին ժողովրդի` ժողովրդավարության, տնտեսության, մշակույթի այն մեծագույն ձեռքբերումները, որը վերջին 60 տարիներին հնարավոր դարձավ շնոհիվ ժողովրդական հեղափոխության արդյունքում ձեռք բերած ազատության: Պրն. Բայը, հունվար 18-ին Չինաստան մեկնող ուսանողներին` ՉԺՀ-ն ներկայացնող ուղեցույց և ՉԺՀ-ի կազմավորման 60 ամյակին նվիրված ֆիլմեր նվիրեց:
Հանդիպման վերջում, Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանատան մշակույթի և գիտության պատասխանատու պարոն Բայը վստահեցրեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց, իր իրավասության սահմաններում ամեն ինչ անել ԵՃՇՊՀ-ի և Պեկինի շինարարության և ճարտարապետության Պետական Համալսարանի հետ կապերը ամրապնդելու և համագործակցությունը գործնական ու բազմակողմանի դարձնելու համար:
|