| |
"ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ" ԹԵՄԱՅՈՎ....
Փետրվարի 1-ին Համալսարանի գիտական խորհրդի նիստում լսվեց ՀՀ ԲՈՀ-ի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Թռչյունյանի զեկուցումը "Գիտական կադրերի պատրաստման արդի խնդիրները" թեմայով: ԲՈՀ-ի նախագահը ներկայացրեց վերջի տաս տարիներին ՀՀ-ում գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհման ցուցանիշները, ոլորտի զարգացման հեռանկարը, ինչպես նաև բացահայտված խախտումներն ու թերացումները և դրանց վերացման ուղիները` մասնավորապես ձեռնարկված միջոցները մասնագիտական խորհուրդների պատասխանատվության բարձրացման ուղղությամբ: Պրն. Թռչունյանի խոսքով` որպեսզի հաջորդ տարիներին գիտությունը և բարձրագույն կրթությունը անկում չապրի, պետք է այդ ուղղությամբ աշխատելու հստակ մեխանիզմներ սահմանել և որակյալ կադրեր ապահովել, հակառակ դեպքում` տխուր պատկեր է ուրվագծվում:
Զեկուցման վերջում բանախոսը պատասխանեց ներկաներին մտահոգող հարցերին:
Պրն. Թռչունյանի խոսքով` որպեսզի հաջորդ տարիներին գիտությունը և բարձրագույն կրթությունը անկում չապրի, պետք է այդ ուղղությամբ աշխատելու հստակ մեխանիզմներ սահմանել և որակյալ կադրեր ապահովել, հակառակ դեպքում` տխուր պատկեր է ուրվագծվում:
Զեկուցման վերջում բանախոսը պատասխանեց ներկաներին մտահոգող հարցերին:
|