ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ստրասբուրգի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 2009թ. նոյեմբերին ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում Ստրասբուրրգի ազգային բարձրագույն դպրոցի պատվիրակությունը ռեկտոր Ֆիլիպ Բաքի ղեկավարությամբ փետրվարի 24-ին եղավ համալսարանում:

Պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվեց համագործակցության հեռանկարները, մասնավորապես առաջիկայում կայանալիք երկու բուհերի ուսանողներից և դասախոսներից կազմված խմբի քաղաքաշինական համատեղ նախագծի իրականացման հետ կապված խնդիրներ, որը տեղի կունենա Իտալիայի Ֆանանո քաղաքում: Քաղաքաշինական թեման առաջադրվելու է Ֆանոնոյի քաղաքապետարանի կողմից:

Համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը բարձր գնահատեց Ստրասբուրգի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի հետ համալսարանի համագործակցությունը, ընդգծելով, որ Ֆրանսիան, որպես մշակույթի և գիտակրթական կենտրոն, միշտ առանձնահատուկ գնահատանքի է արժանացել` հանդիսանալով ճաշակի ձևավորման յուրահատուկ չափանիշ:

© Copyright Yerevan State University of Architechture and Construction    info@ysuac.am