|
Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցի ուսանողները Հայաստան կատարած 8-օրյա ուղևորության ընթացքում ուսումնասիրեցին Հայոց ցեղասպանության պատմական, մշակութային և քաղաքական շարժառիթները: Ուսումնասիրության նպատակն էր հիշողություն հասկացության սահմանումը և նյութականացումը` գործածելով արդի թվանշային հետագծի եւ վիրտուալ ինտերակտիվ պատկերման տեխնոլոգիաները: Այս ուսումնասիրության շրջանակում Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանողների հետ այցելեցին նաև Արենիի շրջանի պեղումնավայր, որտեղ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողները ներկայացրեցին ուշ Պղնձե դարի` մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակնեի հազվագյուտ և լավագույնս պահպանված նյութեր: Փետրվարի 27-ին Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցի պրոֆեսորներ Ալեն Սայեղը և Մարտին Բեչթոլդը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում անցկացրեցին ստուդիական դասընթաց, որը կրում էր "Հետքեր" խորագիրը: | ||
| © Copyright Yerevan State University of Architechture and Construction info@ysuac.am | ||
