ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Շանհայ Էքսպո 2010 ցուցահանդեսի կազմակերպիչների հետ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման և «Աշխարհի քաղաք» նախագծի շրջանակներում Հայաստանի տաղավարի ցուցադրության էքսպոզիցիայի նորացման եզակի հնարավորության ստանալու կապակցությամբ (ցուցադրման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում` մինչև 31.10.2010) մրցույթային նախագծերի գրանցման և հանձման վերջնաժամկետները համապատասխանաբար երկարացվում են մինչև 31.07.2010 և 30.08.2010:
Նախագծերը, որոնք կներկայացվեն մինչև վերոնշյալ ժամկետները, ըստ արժանվույն կներկայացվեն նախագծի պաշտոնական կայքերում և հայկական տաղավարի ցուցահարթակներում (համապատսխանաբար, որքան արագ մասնակիցները ավարտեն իրենց նախագծերը, այքան ավելի շուտ միլիոնավոր այցելուներ կկրարողանան տեսնել դրանք):
Հուսով ենք` դուք կկարողանաք օգտագործել այս բացառիկ հնարավորությունը «Աշխարհի քաղաք» նախագծի շրջանակներում Ձեր լավագույն գաղափարները Շանհայ Էքսպո 2010 համաշխարհային ցուցահանդեսին ներկայացնելու համար:
Մաղթում ենք հաջողություն
Կազմկոմիտե
Շանհայ Էքսպո 2010 Հայաստան